7/10
Գեղեցիկ ու մտածված ֆայթինգ, արդեն կլասսիկա դարձած MK-ի շարունակությունը, որը կարծես թե նոր բաներ չբերեց ժանրի համար։ Սյուժետը լավն էր, local co-op լավն էր, բայց օնլայնը ինչպես միշտ կիսատ և թերի։
8/10
Առեղծվածային co-op ժանրի survival horror։ Ներկա պահին կարող ենք վստահորեն կոչել սա որպես ժանրի էտալոն։ Ընկերների հետ գոյատևելու և կղզու գաղտնիքները բացահայտելու համար սեղմեք 1:
9/10
էսթեթիկ Action RPG, որի ռելիզը շատ ծանր էր, բայց իրենք կարողացան։ Կիբեռփանկը ունի այն վայբը, որ շատ խաղեր չեն կարողացել ստեղծել։ Ընտրությունների հնարավորություն, որ իսկապես փոխում է վերջաբանը։
10/10
Պատմության լավագույն RPG խաղերից մեկը (եթե ոչ լավագույնը): Այն կոնտենտը, որ տալիս է BG3-ը, կարող է կորցնել ձեզ 200+ ժամով։ Խաղն ունի հազարավոր տարբեր վերջաբաններ, և ամեն ինչ կախված է ձեզանից։
4/10
Ցավոք, սա այլևս այն Far Cry-ը չէ, որին մենք պաշտում էինք։ Խաղը վերածվել է RPG ու շութեռի խառնուրդի, ինչը ըստ ինձ ամբողջովին փոխել է խաղը։ Գնել և փորձել բացառապես 75%+ զեղչի դեպքում։
10/10
Տեխնիկապես շեդեվռ։ Խաղը թողարկվել է 2018 թվին, բայց մինչ օրս այն համեմատում են նոր AAA խաղերի հետ։ Նույնիսկ բառեր չկան Rockstar-ի այս հրաշքը նկարագրելու համար։ ՊԱՐՏԱԴԻՐ ԽԱՂԱԼՈՒ ՀԱՄԱՐ։
8/10
Գեղեցիկ գռաֆիկա ու հիանալի էքշն։ Սյուժետը շատ հավես էր բայց բավականին կարճ։ Խաղը պատմում է նախկինում դաժան ու աստվածասպան Կռատոսի և մի փոքր տղայի մասին, ովքեր պետք է իրար հետ լեզու գտնեն։
3/10
Ընդհանրապես չհավանեցի, երկար ու դանդաղ գեյմփլեյ, որ ահավոր հոգնեցուցիչ եր։ Խաղացողներից մեկի մեռնելու դեպքում պարտվում եք ու ահագին հետ ա գցում պրոգռեսսը, ինչը co-op խաղերում հաճախ խնդիր է։